Jump to content

Մարգարիտա Ռուխկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռուխկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտա Աշոտի Ռուխկյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1937
(83 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտություներաժշտագետ
ԱմուսինԿարեն Քալանթար
Ծնողներհայր՝ Աշոտ Ռուխկյան
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Մարգարիտա Աշոտի Ռուխկյան (նոյեմբերի 7, 1937(1937-11-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ։ Արվեստագիտության դոկտոր (2005Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011)։ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ (1972

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Ռուխկյանը ծնվել է Երևանում, անասնաբույժ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀամԳԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ԳԱ անասնաբուծության ինստիտուտի տնօրեն (1944-1952) Աշոտ Ռուխկյանի և Սոֆյա Թադևոսյանի ընտանիքում։

1957 թվականին ավարտել է Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի դաշնամուրային դասարանը։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Տիգրանովի ղեկավարությամբ պաշտպանելով «Էդվարդ Բաղդասարյանի դաշնամուրային պրելյուդները» խորագրով դիպլոմային աշխատանքը։

1963-1965 թվականներին աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի երաժշտական խմբագրությունում որպես խմբագիր։ Ռուխկյանը 1965-1969 թվականներին սովորում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում՝ ուսումնառությունն անցկացնելով Մոսկվայի արվեստագիտության համամիութենական ինստիտուտում՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ. Ա. Վասինա-Գրոսմանի ղեկավարությամբ։ 1969 թվականին աշխատանքի է ընդունվել ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես երաժշտության բաժնի կրտսեր գիտաշխատող։ 1971 թվականին ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայկական սիմֆոնիայի կայացման և զարգացման որոշ հարցեր»թեմայով։ 1986 թվականից՝ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 2005 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Հայկական սիմֆոնիայի զարգացման արդի փուլը (Ավետ Տերտերյանի ստեղծագործության օրինակով)», և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցնում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժինը, 2009 թվականից՝ սփյուռքահայ արվեստի բաժնի առաջատար գիտաշխատող է[1]։

Ռուխկյանի գիտական հետաքրքրությունները կենտրոնացել են ազգային սիմֆոնիզմի, հատկապես՝ Ավետ Տերտերյանի ստեղծագործության հարցերի շուրջ։

Ամուսնու՝ կինոգետ Կարեն Քալանթարի հետ համահեղինակ են մի շարք վավերագրական ֆիլմերի՝

  • «Գորանի»
  • «Արմեն Տիգրանյանի «Անուշի» առաջին բեմադրությունը»
  • «Հայաստանի արվեստը»
  • Բ. Ասաֆևի անվան Համամիութենական երաժշտագիտական մրցույթի դափնեկիր (1983) («Հայկական սիմֆոնիա։ Հետազոտական ակնարկներ» գրքի համար)
  • ՀՀ ԳԱԱ վաստակագիր (2008)
  • Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011)[2]
  • «Հայկական սիմֆոնիա։ Հետազոտական ակնարկներ» (1980, ռուսերեն)
  • «Ավետ Տերտերյան։ Ստեղծագործությունը և կյանքը» (2002, ռուսերեն)
  • «Դիմանկարներ» գիրքը (2009, ռուսերեն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մարգարիտա Ռուխկյան, Արդի հայ երաժշտության հետազոտողը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին